• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:02, 12 Օգոստոս 2013

Ազգային փոքրամասնությունները մտահոգված են Թուրքիայում

Ազգային փոքրամասնությունները մտահոգված են Թուրքիայում

Ստամբուլում տպագրվող հայկական «Ակոս» շաբաթաթերթի հրապարակումներից բացահայտվել էր սկանդալային մի իրողություն, համաձայն որի, թուրքական իշխանությունները կոդավորել են երկրի ազգային փոքրամասնություններին: Հայերի, հրեաների, հույների ծածկագրերի թեման քննարկման առարկա է դարձել լայն հասարակության համար: Բազմաթիվ հոդվածագիրներ դատապարտեցին պետական մարմինների այդ մոտեցումը և դա համարեցին օրենքի առջև Թուրքիայի քաղաքացիների անհավասարության փաստ և ռասիզմի դրսևորում:

Թուրքական «Քոնիա» կայքի տեղեկացմամբ` այդ բացահայտումը ոչ բոլորի համար էր նորություն: Օրինակ` «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուփյանը պատմել է, որ մանկության տարիներից նա գիտեր ու լսել էր այդ մասին: Մահչուփյանը նշել է, որ 1830-ականներից սկսած շատերը գիտեին, որ ազգային փոքրամասնությունների հատուկ ծածկագրերի տակ են առնված: Իսկ ահա հրեա գրող Մարիո Լևին ծածկագրերի գոյության մասին երբևէ չի իմացել: Նա ծայրաստիճան մտահոգիչ ու տագնապալի է համարել այդ երևույթը: Ստամբուլում Ֆեների հունական պատրիարքարանի խոսնակ Դոսիթոս Անաղնոսթոփուլոսը նշել է, որ դա խոր մտահոգության առարկա է դարձել բոլորի համար ու ևս մեկ անգամ ցույց տվել, որ Թուրքիայում քաղաքացիների միջև չկա հավասարություն:

Հիշեցնենք, որ հայտնի է դարձել, որ 1923-ից օգտագործվող ազգային փոքրամասնությունների ներկայիս ծածկագրերի համաձայն հույները Թուրքիայում համարակալված են 1, հայերը` 2, հրեաները` 3 թվերի տակ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}